Գերմանիան արդեն երրորդ օրն է՝ ընդունում է Հունգարիայում մինչ այդ արգելափակված հազարավոր ներգաղթյալների:
Գերմանիան արդեն երրորդ օրն է՝ ընդունում է Հունգարիայում մինչ այդ արգելափակված հազարավոր ներգաղթյալների:
Նրանց տեղավորում են ժամանակավոր կացարաններում: Միայն հանգստյան օրերին Գերմանիա է մուտք գործել 20 000 ներգաղթյալ: Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆեյմանը կոչ է արել փախստականների հարցում արտակարգ միջոցներից անցնել բնականոնի:
Որոշ կայարաններում կամավորների կետեր են բացվել, որտեղ փախստականները կարող են խմելու ջուր, սնունդ եւ տաք հագուստ ստանալ: Տեղաբնակների մեծ մասը եւս սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում ներգաղթյալների նկատմամբ:
Գաղթականների հոսքը ժողովրդական հուզումների պատճառ է դարձել: Դորտմունդում բախումներ են տեղի ունեցել հակաֆաշիստների եւ աջ արմատականների միջեւ:
Մանրամասները՝ տեսանյութում