Հանրակրթության հատվածում պետության քաղաքականության գերակայությունն առաջիկա տարիների համար ներառական կրթությունն է:
Մեկ շաբաթ առաջ տրվեց կրթական նոր տարվա մեկնարկը: Շուրջ 40 000 երեխա այս տարի առաջին դասարան գնաց: Վիճակագրական տվյալներով՝ այդ թիվը 2 000-ով ավելի է, քան նախորդ տարի:
Հանրակրթության հատվածում պետության քաղաքականության գերակայությունն առաջիկա տարիների համար ներառական կրթությունն է: 2025-ին Հայաստանի բոլոր դպրոցներն ունենալու են ներառական կարգավիճակ:
7-րդ հիմնական դպրոցը Գյումրիում առաջիններից է, որ ներառական դարձավ: Այսօր արդեն 1 050 աշակերտից 102-ը հատուկ կրթություն է ստանում՝ պայմանավորված մտավոր ու ֆիզիկական որոշ սահմանափակումներով:
Մանրամասները՝ տեսանյութում