Աշնան առաջին շաբաթը հակառակորդը սկսեց արկածախնդիր գործողություններով:
Աշնան առաջին շաբաթը հակառակորդը սկսեց արկածախնդիր գործողություններով՝ լարվածություն ստեղծելով հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում։ Ադրբեջանի հետ ամենաերկար սահմանն ունեցող Տավուշի մարզը կրկին հայտնվեց հակառակորդի դիպուկահարների նշանակետում։
Ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, սկսեց գնդակոծել հայկական մարտական դիրքերն ու բնակավայրերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի նոր զինատեսակներ։
Հակառակորդի ակտիվությանը զուգահեռ Մովսես համայնքի բնակիչները մտքով հաճախ են հետ են գնում, հիշում երկու տասնամյակ առաջ ավարտված պատերազմն ու եզրակացնում՝ թշնամին ձեռագիրը չի փոխել:
Ներքին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավարն էլ նշում է, որ ամեն անգամ փորձում են վերականգնել հասցված նյութական վնասը՝ վերանորոգել վնասված պատերը, տանիքներն ու պատուհանները:
Մանրամասները՝ տեսանյութում