Ավտոբուսը նրանց տեղափոխել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախապատրաստած կացարան:
Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը, Սփյուռքի նախարարության, «Հալեպ» միության, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Քոբանիի ռումբերից փրկված Թովմասյանների ընտանիքին:
Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքում ընդամենը մի քանի հայ ընտանիք էր ապրում: Մեկ տարի առաջ քաղաքը իսլամիստների ձեռքն անցավ: Թուրքիայի Սուրուջ քաղաքի փախստականների ճամբարում՝ վրանների տակ, Թովմասյանների ընտանիքը 10 ամիս է անցկացրել ու Պոլսո պատրիարքական փոխանորդի աջակցությամբ հասել Երեւան:
Ավտոբուսը նրանց տեղափոխել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախապատրաստած կացարան:
Քոբանիի եւս մեկ հայկական ընտանիք դեռ Թուրքիայում է՝ վրանային ճամբարում: Եթե ամեն ինչ բարեհաջող ստացվի, մեկ ամիս անց նրանք նույնպես Հայաստանում կլինեն:
Մանրամասները՝ տեսանյութում