Մի քանի օր Հայաստանն ապրում էր պայմանական պատերազմական դրության պայմաններում:
Մի քանի օր Հայաստանն ապրում էր պայմանական պատերազմական դրության պայմաններում: Անցկացվում էին «Շանթ-2015» զորավարժությունները: Ազգային անվտանգության խորհրդի, Ազգային ժողովի ու կառավարության պայմանական հատուկ նիստեր, տարհանումներ, պայմանական զորահավաք, թշնամի, վրանային ճամբարներ եւ այլն:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին իրենց ձեւով եւ բովանդակությամբ նախորդներից տարբերվող զորավարժություններ:
Չհայտարարված պատերազմի ու հարաբերական խաղաղության 25 տարվա ընթացքում Հայաստանն առաջին անգամ նման մասշտաբով փորձարկեց իր պետական ապարատի պատրաստության աստիճանը ոչ ստանդարտ իրավիճակում:
Մանրամասները՝ տեսանյութում