Հացադուլի 21 օրերի ընթացքում նրանք ղարաբաղյան հարցի վրա բեւեռեցին ԽՍՀՄ-ի եւ ամբողջ աշխարհի ուշադրությունը:
1990-ի այս օրերին, երբ շարժումն Արցախի համար շարունակվում էր արդեն մեկ ու կես տարի, ԽՍՀՄ ժողովրդական 3 հայ պատգամավորներ Մոսկվայում՝ «Մոսկվա» հյուրանոցի իրենց համարում, քաղաքական հացադուլ հայտարարեցին:
Հինգերորդ օրը հացադուլին միացան ԼՂԻՄ-ի լուծարված մարզգործկոմի նախագահ Սեմյոն Բաբայանը, Ազգային խորհրդի նախագահ Վաչագան Գրիգորյանը, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը: Մեծ էր նրանց զարմանքը, երբ նույն օրը հացադուլին միանալու եկավ 82-ամյա ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը:
Հացադուլի 21 օրերի ընթացքում նրանք ղարաբաղյան հարցի վրա բեւեռեցին ԽՍՀՄ-ի եւ ամբողջ աշխարհի ուշադրությունը:
Ամեն օր նրանց այցելում էին խոշոր գրողներ, գիտնականներ, արտիստներ, պետական ու քաղաքական գործիչներ, հեռուստալրագրողներ: Նրանց սատարող հացադուլներ հայտարարվեցին Լենինգրադում եւ Տաջիկստանում: Հացադուլավորների անունով «Մոսկվա» հյուրանոց հասավ 10 000 հեռագիր աշխարհի տարբեր մասերից:
Մանրամասները՝ տեսանյութում