Նոր եթերացանցը կազմելիս նկատի են առնվել տարիքային բոլոր սերունդների առանձնահատկություններն ու նախասիրությունները:
Սեպտեմբերի 6-ից Առաջին ալիքը խոստանում է նոր, հետաքրքիր, բազմաբովանդակ ծրագրեր ու հաղորդումներ, մուլտեր ու ֆիլմաշարեր: Էկրաններից կողջունեն ինչպես հայտնի եւ սիրված, այնպես էլ դեռևս անծանոթ դեմքեր:
Հասարակական-քաղաքական, մշակույթի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներն իրենց երաժշտական գիտելիքները կստուգեն սիրված ժամանցային միջազգային նախագծերից մեկի` «Գուշակիր մեղեդին» հաղորդման ժամանակ:
Նոր եթերացանցը կազմելիս նկատի են առնվել տարիքային բոլոր խմբերի առանձնահատկություններն ու նախասիրությունները: Փոքրիկ հաղորդավարներ Լիլիթն ու Արեգը «Հայաստանը մենք ենք» հաղորդաշարի շրջանակներում մանուկներին ծանոթացնելու են Հայաստանի տեսարժան վայրերին ու պատմամշակութային կոթողներին:
Դե, իսկ լրատվական ծառայությունն էլ կշարունակի օրական 4 անգամ լուսաբանել Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող հրատապ եւ ուշագրավ իրադարձությունները:
Մանրամասները՝ տեսանյութում