Զորավարժանքների ցանկացած սցենարի պատրաստ է նաեւ «Լեռնային Հայաստան» առողջարանը:
Հայաստանում ընթացող զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 5-ին պայմանական տագնապ է հայտարարվել Դիլիջան քաղաքում:
Սահման մեկնելու պատրաստակամություն են հայտնել ինչպես քաղաքի, այնպես էլ հարակից գյուղերի երիտասարդները: Պայմանական նոր գնդի բոլոր զինվորներն ապահովված են հանդերձանքով ու զորանոցներով:
Զորավարժանքների ցանկացած սցենարի պատրաստ է նաեւ «Լեռնային Հայաստան» առողջարանը: Հիվանդանոցի բժշկական անձնակազմը կարող է ապահովել առաջնային բուժօգնություն:
Ցանկացած պահի ու հաշված րոպեների ընթացքում առողջարանը կարող է միաժամանակ վերակազմավորվել հոսպիտալի կամ ժամանակավոր կացարանի:
Մանրամասները՝ տեսանյութում