Օգոստոսի 4-ի գիշերը Հանրապետության հրապարակը բավականին մարդաշատ է եղել:
Օգոստոսի 4-ի գիշերը Հանրապետության հրապարակը բավականին մարդաշատ է եղել: Զորավարժությունների պլանի համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանում Երեւանի քաղաքապետարանն իրականացրել է տարհանման խաղարկման սցենար:
Ըստ պատասխանատուների՝ սցենարի գլխավոր նպատակն է ստուգել Երեւանի քաղաքապետարանի պատրաստականության աստիճանը:
Անհրաժեշտության դեպքում բնակչության տարհանման համար անհրաժեշտ ավտոբուսներ ապահովելու կարողությունը զորավարժությունների շտաբի ներկայացուցիչը գնահատել է գերազանց: Իսկ Ավան վարչական շրջանում խաղարկվել է նաեւ «պարետային ժամ» սցենարը:
Մանրամասները՝ տեսանյութում