Մանուկները մասնակցել են մանկական համերգային ծրագրերի Գյումրիի տարբեր հատվածներում:
Գյումրեցիները սեպտեմբերի 5-ին տոնում են քաղաքի օրը: Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Ջիվանու փողոցի բացման արարողությամբ: Այս տարի քաղաքային բյուջեի միջոցներով նախատեսվում է իրականացնել լայնածավալ փողոցաշինություն:
Գյումրեցիներն ու Գյումրիի հյուրերը քաղաքի Ստիլ եւ Ասլամազյան քույրերի պատկերասրահներում ծանոթացել են հայկական ժամանակակից արվեստին:
Մանուկներն էլ մասնակցել են մանկական համերգային ծրագրերի Գյումրիի տարբեր հատվածներում: Վարպետաց փողոցում գյումրեցի վարպետները հյուրերին ներկայացրել են քաղաքի արհեստների ու արվեստների ավանդույթները:
Մանրամասները՝ տեսանյութում