Սիրանուշ Բաբախանովան կենսաբանության համաշխարհային ստուգատեսից վերադարձել է արծաթե մեդալով:
Սիրանուշ Բաբախանովան կենսաբանության համաշխարհային ստուգատեսից վերադարձել է արծաթե մեդալով: Ու թեեւ տատանվում է աստղագետի ու բժշկի մասնագիտության ընտրության հարցում, ակնհայտ է, որ հարուստ գիտելիքներով ու հասունությամբ կփայլի ցանկացած ասպարեզում:
Սիրանուշի քույերից մեկը Հարավային Աֆրիկայում մալարիայի վարակի դեմ գիտահետազոտական աշխատանքներով է զբաղված, մյուս քույրը միկրոկենսաբան է: Իսկ ինքն աշխարհի բարձր հոսանքների ֆիզիկայի խոշորագույն լաբորատորիայի աշխատակից դառնալու մեծ ցանկություն ունի:
Սիրանուշի հաջողությունների մեջ իրենց բաժինն ունեն նաեւ ուսուցիչները: Լինելով տարբեր երկրներում՝ վստահորեն նշում է՝ ոչ մի երկրի ուսուցիչ այդքան ուշադրությամբ ու այդքան մեծ աշխատանք չի կատարում աշակերտների հետ:
Մանրամասները՝ տեսանյութում