Տարհանմանը մասնակցել են Ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ:
«Շանթ-2015» ռազմավարական-հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 4-ի առավոտյան տարհանվել են Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հին հայկական ձեռագրերի գրապահոցի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մշակութային արժեքները:
Մշակույթի նախարարի հրամանով կազմված ցուցակի համաձայն՝ առաջնահերթ տարհանվել են կարեւորագույն մշակութային արժեքները եւ տեղափոխվել ապաստարաններ: Տարհանմանը մասնակցել են Ոստիկանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաեւ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի վարչակազմի աշխատակիցները:
Ազգային արժեքներին վերաբերող գաղտնիության հանգամանքով պայմանավորված ապաստարանների գտնվելու վայրերն ու տարհանման պլանը չեն հրապարակվում: Մատենադարանի եւ Ազգային պատկերասրահի աշխատակիցներից նախապես ձեւավորված մասնագիտական խմբերը խնամքով փաթեթավորել են հին ձեռագրերն ու արժեքավոր նկարները: Դրանք տեղավորել են հատուկ կապարակնքված արկղերում ու տեղափոխել գաղտնարաններ:
Մանրամասները՝ տեսանյութում