Նախագահ Բաշար Ասադի՝ հակաահաբեկչական ավելի քան քառամյա արշավին դարձյալ համերաշխություն են հայտնել Թեհրանն ու Մոսկվան:
Սիրիայի կենտրոնական՝ Թադմուրի շրջանում իսլամիստ ծայրահեղականները շարունակում են մշակութային սպանդի ենթարկել Փալմիրայի անտիկ հուշարձանները: Բանակն էլ հաջողությունների է հասնում մերձդամասկոսյան ռազմավարական բնակավայրերում:
Քաղաքի մի զգալի հատված անցել է բանակի հսկողության տակ: Ոչնչացվել եւ վիրավորվել են տասնյակ ահաբեկիչներ: Նաեւ շարքից հանվել է նրանց պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:
Նախագահ Բաշար Ասադի՝ հակաահաբեկչական ավելի քան քառամյա արշավին դարձյալ համերաշխություն են հայտնել Թեհրանն ու Մոսկվան:
Երկու օր առաջ Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլահիանը Բեյրութում տարածաշրջանի հարցերը քննարկել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի հետ: