Նման մասշտաբի զորավարժություններ Հայաստանում առաջին անգամ են լինում:
Հայաստանում անցկացվող «Շանթ-2015» մարտավարական-հրամանատարաշտաբային զորավարժանքները կապ չունեն սահմանին իրավիճակի սրման հետ:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Ըստ նրա՝ դա ընդամենը զուգադիպություն է, վարժանքները ծրագրվել են 2014-ի նոյեմբերից:
Մովսես Հակոբյանը նշել է, որ նախօրեին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշվել է հանրապետությունում բարձր մարտունակության վիճակի ստեղծել:
Վարժանքների նպատակն է ստուգել կառուցների համագործակցությունը, տնտեսական հնարավորությունները: Նման մասշտաբի զորավարժություններ Հայաստանում առաջին անգամ են լինում:
Մանրամասները՝ տեսանյութում