Բուժկենտրոնը նախապատրաստել է 100 մահճակալ՝ հարակից բոլոր ծառայություններով:
«Շանթ-2015» զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 4-ի առավոտյան «Էրեբունի» բուժկենտրոնը բերվել է բարձր պատրաստվածության մակարդակի:
Տեղի ունեցած շտապ խորհրդակցությունից հետո բուժկենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանն առողջապահության փոխնախարարին է ներկայացրել նախապատրաստական աշխատանքները: Դրանք դեռ շարունակվում են սահմանված կարգով:
Զորավարժությունների շրջանակում առողջապահական հստակ գործողությունների համար բուժկենտրոնը նախապատրաստել է 100 մահճակալ՝ հարակից բոլոր ծառայություններով:
Ռազմավարական-հրամանատարաշտաբային զորավարժությունների հիվանդանոցային պատրաստվածության մակարդակը բարձր են գնահատել նաեւ ՀԱՊԿ քարտուղարության եւ կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խմբի անդամները:
Մանրամասները՝ տեսանյութում