Ազդանշանը ստանալուն պես հիվանդասենյակները կարգի են բերվել , համալրվել դեղորայքով, մահճակալներով եւ անհրաժեշտ գույքով:
Հանրապետությունում անցկացվող խոշոր զորավարժությունների համատեքստում «Հավաք» ազդանշանը հնչել է նաեւ Արտաշատի բժշկական կենտրոնում: Հիվանդասենյակներից մինչեւ անհրաժեշտ դեղորայք, բույժգույք ու տեխնիկա՝ բերվել են մարտական պատրաստվածության բարձր մակարդակի:
Արտաշատի բուժկենտրոնի տնօրեն Վարդան Հովհաննիսյանի խոսքով՝ ազդանշանը ստանալուն պես հիվանդասենյակները կարգի են բերվել, համալրվել դեղորայքով, մահճակալներով եւ անհրաժեշտ գույքով:
Պատրաստականության բերման պլանով նախատեսված գործողությունները, որտեղ նշված են բժշկական անձնակազմի անելիքները ռազմական իրադրության դեպքում, կատարվել են ժամանակին:
Մանրամասները՝ տեսանյութում