Ակցիայի նպատակն է քաղաքական իշխանության բոլոր օղակներում հայամետ ու հայաստանամետ թեկնածուների անցկացումը:
2015-ը նախընտրական ու բախտորոշ տարի է ԱՄՆ-ի համար: 2016-ին երկրի քաղաքացիները կընտրեն հաջորդ Նախագահին, Սենատի, Կոնգրեսի եւ նահանգային խորհրդարանների անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների նոր պաշտոնյաների: Հայ դատի հանձնախմբի կամավորականներն սկսել են ընտրական իրավունքների իրազեկման քարոզարշավ՝ հայաբնակ Լոս Անջելեսի շրջանում:
Ակցիայի նպատակն է քաղաքական իշխանության բոլոր օղակներում հայամետ ու հայաստանամետ թեկնածուների անցկացումը:
Հայ դատի հանձնախումբն ամերիկյան ընտրություններին նախորդող ամիսներին համայնքին կօգնի կողմնորոշվել բազմաթիվ թեկնածուների մեջ հայ համայնքի բարեկամներին ընտրելու հարցում:
Մինչեւ այդ, կառույցի անդամներն իրենք են սկսել հանդիպումները քաղաքական գործիչների հետ՝ հայկական հարցերի վերաբերյալ նրանց կողմնորոշումը ճշտելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում