«Ադամի մեդիա մրցանակ» ծրագիրն իրականություն կդառնա Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ:
Միջմշակութային երկխոսության ձեւավորում տարբեր էթնիկ խմբերի միջեւ: Այս հիմնական նպատակն ունի «Ադամի» մեդիա մրցանակը: Մասնակցության հայտ կարող են ներկայացնել Եվրամիության Արեւելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Պայմանը մեկն է՝ ներկայացնել ֆիլմեր, հեռուստատեսային եւ առցանց ծրագրեր, որոնք կնպաստեն տարբեր ազգերի էթնիկ, կրոնական եւ մշակութային ավանդույթները կրող մարդկանց խաղաղ գոյությանը:
Ծրագրի տնօրեն Ստեֆան Տոլցի խոսքով՝ մեդիա մրցանակը կնպաստի կինոռեժիսորների, լրագրողների, բլոգերների եւ նրանց եվրոպացի գործընկերների միջեւ կապի հաստատմանն ու ամրապնդմանը:
«Ադամի մեդիա մրցանակ» ծրագիրն իրականություն կդառնա Գերմանիայի արտգործնախարարության աջակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում