Հայ-ադրբեջանական հակամարտությունը թեժացել է ոչ միայն սահմանին, այլեւ վիրտուալ տիրույթում:
Հայ-ադրբեջանական հակամարտությունը թեժացել է ոչ միայն սահմանին, այլեւ վիրտուալ տիրույթում: Ինչպես հակամարտ կողմերի շփման գծում, այնպես էլ համացանցում հարձակման նախաձեռնությունը հակառակորդ կողմինն է, թեեւ ոչ անպատիժ:
Այս տարի Հայաստանի մեծ թվով օգտատերեր դարձան թիրախ այսպես կոչված «կրիպտովիրուսների»: Դրանք վիրուսներ են, որոնք մտնում են համակարգչի մեջ եւ կոդավորում բոլոր ֆայլերը: Ֆայլերը նորից վերականգնելու համար համացանցից օգտվողները ստիպված են գումար վճարել հենց դրանք կոտրողներին:
Վիրուսների տարածման պատճառ է նաեւ Հայաստանում մինչեւ վերջերս անձնական տվյալների պահպանման հստակ մեխանիզմների բացակայությունը: Օգտատերերն իրենց անձնական տվյալները գրանցելով որեւէ կայքում, որտեղ չկա անձնական տվյալների պահպանման պատասխանատվություն, ենթարկվում են հաքերների հարձակումներին:
Մանրամասները՝ տեսանյութում