Սեպտեմբերի 5 եւ 6-ին կայանալիք ներկայացումները բարեգործական են:
Համազգային թատրոնն իր նոր թատերաշրջանը սկսելու է արվեստասերների համար նախապատրաստած յուրօրինակ մշակութային նախաձեռնությամբ: Լուսինե եւ Սերգեյ Խաչատրյանների հեղինակած «Կարոտ» դաշնամուրային մոնոներկայացումն արդեն հաջողությամբ ցուցադրվել է Գերմանիայում եւ Ավստրիայում:
Սեպտեմբերի 5 եւ 6-ին կայանալիք ներկայացումները բարեգործական են: Ամբողջ հասույթը Խաչատրյան ընտանիքը նվիրելու է Համազգային թատրոնի շենքի կառուցման հիմնադրամին:
Համազգայինի տնօրեն Վարդան Մկրտչյանը լիահույս է, որ Խաչատրյանների օրինակը վարակիչ կլինի: Թատրոնի համար հարցերի հարցը մնում է Սոս Սարգսյանի անկատար երազանքը ՝ հենց Համազգայինի համար կառուցված շենքը:
Թատրոնի երկրորդ նորությունը Սոս Սարգսյանի անունը կրող դերասանական ստուդիան է, որը կգործի արդեն հոկտեմբերից:
Մանրամասները՝ տեսանյութում