Հունգարիայի իշխանությունները բացել են Բուդապեշտի «Կելեթի» երկաթուղային կայարանի դռները:
Հունգարիայից ստացված տեղեկությունները հաստատում են, որ իշխանությունները բացել են Բուդապեշտի «Կելեթի» երկաթուղային կայարանի դռները:
Դրանք փակվել էին Գերմանիա մեկնող գնացքների վրա անօրինական ներգաղթյալների գրոհները կանխելու համար: Որոշումը կայացվել է կայարանի մոտ փախստականների երկօրյա նստացույցից հետո: Միաժամանակ, կայարանի ղեկավարությունը հայտնել է, որ անորոշ ժամանակով հետաձգվել է Արեւմտյան Եվրոպա գնացքների մեկնումը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու փախստականների խնդրի լուծման տարբերակները: Իտալիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները փաստաթուղթ են ստորագրել, որտեղ առաջարկում են վերանայել ապաստան տրամադրելու վերաբերյալ 25 տարի առաջ Եվրամիության մշակած կանոնները:
Մանրամասները՝ տեսանյութում