Ամերիկյան The Washington Post պարբերականն իր խմբագրականում անդրադարձել է Ադրբեւանում մարդու իրավունքների խախտման դեպքերին:
Ամերիկյան The Washington Post պարբերականն իր խմբագրականում անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերին:
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին մի քանի տարիների ընթացքում բանտարկել է մոտ 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, կրոնական եւ ընդդիմադիր գործիչների՝ իր վարչակարգը Եվրասիայի ամենաբիրտ ոստիկանական պետության վերածելով։ Բանտարկվածներից քչերն են նրան խայտառակել այնքան հիմնավորապես եւ արդյունավետ, որքան Հադիջա Իսմայիլովան»,- գրում է պարբերականն իր խմբագրականում:
Թերթը հիշեցնում է, որ Իսմայիլովան դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման զավեշտալի քաղաքական դատավարություններից մեկից հետո, որոնք սովորական են դառնում Ադրբեջանում: Նրա հանցանքն «Ազատություն» ռադիոկայանի համար սուր հետաքննական հոդվածների շարքն էր:
Մանրամասները՝ տեսանյութում