Հայաստանի եվրոպացի բարեկամներն արդեն Երեւանում ամփոփել են իրենց արցախյան այցը:
Արցախի ժողովրդավարական կուսակցությունն ու Եվրոպական ազատ դաշինքը համագործակցության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել: Փաստաթղթով վերահաստատվում է ԼՂՀ-ի եւ Եվրամիության հուսալի եւ վստահելի գործընկերներ լինելու վճռականությունը:
Հռչակագրի նպատակն է սատարել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ բացառելով բռնություններն ու ագրեսիաները:
Իրադարձությունը համընկավ Արցախի անկախության տոնի հետ՝ ավելի մեծ կարեւորություն տալով դրան: Հենց եվրոպացի խորհրդարանականներն են ցանկացել, որ հռչակագիրը խորհրդանշական կերպով ստորագրվի Ստեփանակերտում:
Հայաստանի եվրոպացի բարեկամներն արդեն Երեւանում ամփոփել են իրենց արցախյան այցը:
Մանրամասները՝ տեսանյութում