Հոկտեմբերին աշխատանքային նման այցով Հասմիկ Պողոսյանը նախատեսում է լինել Կապանում եւ Մեղրիում։
Սյունիքի մարզի Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների մշակութային օջախներ է այցելել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Այցը հագեցած էր եւ ընդգրկում էր Սիսիանի գրադարանը, երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի դպրոցները, պատկերասրահը, գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի եւ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանները, Որոտնավանքն ու Զորաց քարերը։
Տարբեր հաստատություններում բարձրացված հիմնական խնդիրները վերաբերում էին հիմնանորոգմանը, ջեռուցման անհրաժեշտությանը, մասնագիտական գրականության եւ երաժշտական գործիքների պակասին:
Հոկտեմբերին աշխատանքային նման այցով Հասմիկ Պողոսյանը նախատեսում է լինել Կապանում եւ Մեղրիում։
Մանրամասները ՝տեսանյութում