Առաջիկայում զբոսայգում նաեւ կտեղադրվի հերոսի կիսանդրին:
Նոր Նորք վարչական շրջանում բացվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին: Առաջիկայում զբոսայգում նաեւ կտեղադրվի հերոսի կիսանդրին:
Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձը նշելու նպատակով վարչապետի հրամանով ձեւավորվել է հոբելյանական միջոցառումների իրականացման հանձնաժողով:
Փոխքաղաքապետ Կամո Արեյանն անձամբ է ճանաչել ազգային հերոսին: Թաթուլի կենսագրությունն ու առաքելությունն ամբողջ հայության համար ուսանելի է համարում: «Նա խորը պատասխանատվությամբ օժտված մտավորական էր ու ոգեղեն անձ, որը նահատակվեց բոլորիս ապրելու եւ երջանկության համար»,- նշել է փոխքաղաքապետը:
Կրպեյան 5 եղբայրներից ամենամեծը՝ Սերգեյ Կրպեյանը հուզված է, միեւնույն ժամանակ ուրախ, որ եղբոր անունով զբոսայգի է բացվել: Նա հայությանը կոչ է արել հիշել ոչ միայն Թաթուլին, այլեւ բոլոր այն նահատակներին, որոնց շնորհիվ ազատ հայրենիք ենք ձեռք բերել:
Մանրամասները՝ տեսանյութում