Ստեփանակերտում Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը մասնակցել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացմանը:
Արցախի անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի նորակառույց համալիրի բացմանը:
Մասնաճյուղն ունի 1500 ուսանող, դասավանդում են 100-ից ավելի դասախոս: Շենքն ունի համապատասխան նյութատեխնիկական բազա, ուսումնական լաբորատորիաներ, մարզադահլիճ:
Շուշիում հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետեւ այցելել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ եւ Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարան:
Ստեփանակերտում Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը մասնակցել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում