Տարիների ընթացքում Արցախի նախագահների հրամանագրերով 23 հոգի արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:
Սեպտեմբերի 2-ին Արցախի բոլոր գյուղերում ու քաղաքներում տոնական մթնոլորտ է: Մարդիկ սեղաններ են գցում, բաժակ բարձրացնում ու հիշում 1991-ի նույն այս օրը, երբ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի ընթացքում ընդունվեց Արցախի անկախության հռչակագիրը:
Տարիների ընթացքում Արցախի նախագահների հրամանագրերով 23 հոգի արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը՝ պարգեւատրվելով «Ոսկե արծիվ» շքանշանով: Հենց նրանց շնորհիվ արդեն 24 տարի Արցախը ապրում ու զարգանում է: