Զգալիորեն վնասվել են բազմաթիվ շենքեր եւ ավտոմեքենաներ:
Սեպտեմբերի 1-ին սիրիական անվտանգության ուժերին նավահանգստային Լաթաքիա քաղաքում հաջողվել էր կանխել խոշոր ահաբեկչություն: Հայտնաբերվել էր պայթուցիկ նյութերով բեռնված երկու ավտոմեքենա, իսկ հարձակման կազմակերպիչները ձերբակալվել էին:
Սակայն մեկ օր անց ահաբեկիչներին հաջողվեց իրականացնել չարամիտ ծրագիրը: Հարձակման գլխավոր թիրախը կրկին Լաթաքիան էր, որը համարվում է նախագահ Բաշար Ասադի բերդամրոցը:
Քաղաքը շրջապատող լեռնային վայրերում ամրացած գրոհայինները միայն երբեմն հրթիռներ ու ականներ էին արձակում նրա ուղղությամբ: Վերջին տվյալով՝ Լաթաքիայի Համամ հրապարակում ականապատ ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 10 եւ վիրավորվել 45 մարդ: Զգալիորեն վնասվել են բազմաթիվ շենքեր եւ ավտոմեքենաներ:
Իսկ Դամասկոսում ականանետերից գնդակոծվել են կենտրոնական շրջանները: Արկեր են ընկել համալսարանի շենքի վրա, զոհվել է 2 եւ վիրավորվել 15 մարդ: Հայկական թաղամասերի գնդակոծման մասին տեղեկությունը Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակը հերքել է:
Մանրամասները՝ տեսանյութում