Համերգին ներկա են եղել Նախագահ Սարգսյանը՝ տիկին Ռիտա Սարգսյանի հետ:
Սեպտեմբերի 1-ի երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան առաջնախաղը: Այն նվիրված էր Հայոց Ցեղասպանության զոհերի եւ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին:
Համերգին ներկա են եղել Նախագահ Սարգսյանը՝ տիկին Ռիտա Սարգսյանի հետ: Պատմական այս իրադարձությունը կազմակերպվել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
Վերդիի անմահ գլուխգործոցը համախմբել էր նախագծի գեղարվեստական ղեկավար Լյուբով Կազարնովսկայային, հեղինակ Սարինե Ավթանդիլյանին, դիրիժոր Անատոլի Լեւինին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին ու Ազգային ակադեմիական երգչախմբին: