Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր եւ իր զավակների կյանքը:
Արցախի անկախության տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «1991-ի նվիրական այս օրն անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաեւ հերոսական հատվածներից մեկը:
Այդ պատմական քայլով ոչ թե ավարտվեց, այլ նոր հանգրվան թեւակոխեց բոլորիս պայքարը հանուն սեփական տանն արժանապատվորեն ապրելու իրավունքի, հանուն մարդկային ու ազգային իրավունքների: Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր եւ իր զավակների կյանքը»:
Մանրամասները՝ տեսանյութում