Արմանի Սիմոնյանի վրձնի հարվածներում կարելի է նկատել էքսպրեսիոնիզմի եւ իմպրեսիոնիզմի տարրերը:
Արմանի Սիմոնյանի վրձնի հարվածներում կարելի է նկատել էքսպրեսիոնիզմի եւ իմպրեսիոնիզմի տարրերը: Աշխարհն ընկալում է զգայարաններով, իսկ ապրումները պատկերելու ամենակարող գործիքները կտավն ու վրձինն է համարում:
Կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արմանի խոսքով՝ նկարչությունը միջոց է բացահայտելու առաջացած հարցերն ու սեփական եսը: Օլիմպիադաներին մասնակցելու համար եղել է տարբեր երկրներում՝ Ինդոնեզիայից մինչեւ Դանիա: Ասում է՝ հատկապես վերջին ձեռքբերումն իրեն շատ է ոգեւորել:
Բազմաթիվ քաջալերողների եւ շնորհավորողների թվում եղել է նաեւ երկրի Նախագահը: Անկեղծորեն խոստովանում է՝ այդ պահը երբեք չի մոռանա, դրանից ավելի է խանդավառվել, որպեսզի խորացնի իր գիտելիքներն ու ձգտի հասնել նոր բարձունքների:
Մանրամասները՝ տեսանյութում