Ուսումնարանի ամենամեծ խնդիրը տեխնիկական համալիրի մաշվածությունն է:
Էջմիածնի արհեստագործական ուսումնարանը, որն արդեն 40 տարվա պատմություն ունի, այս տարի համալրել է մասնագիտությունների թիվը: Բացի առեւտրական գործի մասնագետներից, լայն պրոֆիլի տրակտորիստ-մեքենավարներից եւ եռակցողներից, ուսումնարանը 2015-2016 ուստարում կպատրաստի նաեւ ավտոփականագործներ:
Սա մարզի միակ արհեստագործական ուսումնական հաստատությունն է, որտեղ սովորելու են գալիս մարզի գրեթե բոլոր համայնքներից: Եթե Խորհրդային Միության տարիներին ուսումնարանը մեկ տասնյակից ավելի ոլորտներում մասնագետներ է պատրաստել, ապա այժմ մասնագիտություններն ընտրվում են ըստ աշխատաշուկայի պահանջի:
Ուսումնարանի ամենամեծ խնդիրը տեխնիկական համալիրի մաշվածությունն է: Տասնամյակներ շարունակ շահագործված տրակտորներն ու գյուղտեխնիկան ամեն պահ կարող են խափանվել:
Մանրամասները՝ տեսանյութում