Այս տարի լրանում է Վոլոդյա Ղալեչյանի մանկավարժական գործունեության 50 տարին:
Տասնամյակների մանկավարժական փորձ ունեցող ամուսիններին՝ Կարինե Մելքոնյանին ու Վոլոդյա Ղալեչյանին, թե՛ Դիլիջանում, թե՛ Քաշաթաղում սրտատրոփ են սպասում:
Օտար լեզվի եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչները տարիներ առաջ տեղափոխվեցին Արցախ՝ ազատագրված տարածքներում ապրող երեխաներին դասավանդելու համար:
Արդեն վեց տարի է Դիլիջանի իրենց տուն են գալիս հյուրի նման՝ արձակուրդային կարճ ժամանակով: Քաշաթաղի Հայկազյան գյուղ մտնելու հաջորդ օրն իսկ շինանյութ են տրամադրել, տունը իրենց ձեռքերով են կառուցել:
Այս տարի լրանում է Վոլոդյա Ղալեչյանի մանկավարժական գործունեության 50 տարին: Խոստովանում է՝ դեռ վերջը չէ, ուժ ու եռանդ ունի աշխատանքը շարունակելու:
Մանրամասները՝ տեսանյութում