«Իսլամական պետության» գրոհայինները շարունակում են ահ ու սարսափ տարածել տարածաշրջանում:
«Իսլամական պետության» գրոհայինները շարունակում են ահ ու սարսափ տարածել տարածաշրջանում:
Սոցկայքերով նրանք տարածել են հաշվեհարդարի հերթական տեսագրությունները: Մի տեսանյութում նրանք ցույց են տալիս 4 շիա աշխարհազորայինների մահապատիժը: Երբ գերիները խոստովանել են, որ լրտեսել են, նրանց շղթաներով կախել են ու ողջակիզել:
Մեկ այլ տեսանյութում ահաբեկչական խմբավորման ավելի քան 120 գրոհայիններ մահապատժի են ենթարկվում հեղաշրջման փորձի համար։ Այն պետք է տեղի ունենար օգոստոսի 30-ին։
Սակայն նշված ժամկետից 2 օր առաջ 5 ձերբակալված գրոհայիններ գաղտնազերծել են դավադիրների ծրագրերը։ Խմբավորման ղեկավարները Մոսուլի բանտում գնդակահարել են 122 գրոհայինի, այդ թվում՝ 18 դաշտային հրամանատարի: