Սեպտեմբերի 3-ին Օպերային թատրոնի բեմհարթակում մեծ երաժշտական իրադարձություն է սպասվում:
Սեպտեմբերի 3-ին Օպերային թատրոնի բեմհարթակում մեծ երաժշտական իրադարձություն է սպասվում: «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի հրավերով Հայաստանում են Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու նրա հռչակավոր խմբավար Զուբին Մեթան:
Սկսած 1969-ից Մեթայի անունն ու ստեղծագործական ճակատագիրը կապված են «ավետյաց երկրի» հետ: 1969-ին նա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի խորհրդատուն էր, 1977-ին ՝ երաժշտական ղեկավարը, իսկ 1981-ին Զուբին Մեթան նշանակվեց Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի ցմահ գեղարվեստական ղեկավար:
Հենց այս նվագախմբի հետ նա ընդունել է երեւանյան փառատոնի հրավերն ու երկար սպասված համերգով Հայաստանում է:
Մանրամասները՝ տեսանյութում