Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, սեպտեմբերի 1-ին նշում են Գիտելիքի միջազգային օրը:
Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, սեպտեմբերի 1-ին նշում են Գիտելիքի միջազգային օրը: Նոր ուսումնական տարվա սկիզբը տոն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասախոսների համար:
Օրն առանձնահատուկ հանդիսավորությամբ են դիմավորում առաջին դասարանցիները: 2015-2016 ուսումնական տարում առաջին անգամ դպրոց է ոտք դրել ավելի քան 40 000 երեխա:
Իսկ առաջին կուրսեցիների թիվն այս տարի անցնում է 10 000-ից: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական եւ հիշարժան դարձնելու նպատակով ուսումնական հաստատություններում անցկացվել են տոնական միջոցառումներ:
Մանրամասները՝ տեսանյութում