Վարչապետը ներկա է եղել առաջին դասարանցիների նորամուտի միջոցառմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա եւ ուսումնական տարվա մեկնարկի առթիվ այցելել է Երեւանի համար 155 հիմնական դպրոց: Վարչապետը ներկա է եղել առաջին դասարանցիների նորամուտի միջոցառմանը:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին եւ ծնողներին Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ, մաղթել նոր հաջողություններ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այս օրը նշանակալից է հատկապես առաջին դասարանցիների համար, քանի որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը:
«Մեր երկրի եւ ժողովրդի ապագան գիտելիքն է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ուսումնական հաստատություններում կրթությունը լինի բարձր որակի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում