Մուշեղը համոզված է՝ մարդն ինչքան բարձր է դնում նշաձողը, այնքան հաջողությունների հասնելու հավանականությունը մեծանում է:
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Մուշեղը Շահինյանն իրեն երջանիկ է զգում՝ ազատ է որոշումների եւ հետագա ծրագրերի ընտրության հարցում: Թեեւ ազատություն բառի իր սահմանումը չի կարող տալ, բայց մի բանում վստահ է՝ ինքը անում է այն, ինչ սիրում է:
Մուշեղը համոզված է՝ մարդն ինչքան բարձր է դնում նշաձողը, այնքան հաջողությունների հասնելու հավանականությունը մեծանում է: Բայց ձեռք բերած նվաճումներից գլխապտույտ ունենալ եւ սահմանափակվելը համարում է ձախողումների սկիզբը:
Միջազգային օլիմպիադայի մեդալակիրը խոստովանում է՝ այնքան շատ է սիրում ինֆորմատիկան, որ հեշտ լուծվող խնդիրներն այլեւս իրեն չեն գրավում, ասում է՝ կենացները քաղցրանում են այն պահին, երբ սկսում է լուծել բարդ խնդիրներ եւ հաճույք ստանալ դրանց գեղեցիկ լուծումներով:
Մանրամասները՝ տեսանյութում