Արցախի սոցիալական, տնտեսական, առողջապահական ու մշակութային խնդիրները հաղթահարվում են շնորհիվ նվիրյալ մարդկանց:
Անկախության տոնի նախօրեին Արցախի բարձրագույն պարգեւների արժանացածների առաջին ճակատում հայրենիքի պաշտպաններն են՝ շարքայինից մինչեւ զորամասի հրամանատարներ:
Արցախի սոցիալական, տնտեսական, առողջապահական ու մշակութային խնդիրները հաղթահարվում են շնորհիվ նվիրյալ մարդկանց:
2 տարի առաջ Արցախի առողջապահության նախարար նշանակված Հարություն Քուշկյանը «Արցախցին պետք է բուժվի Արցախում» կարգախոսով համակարգային մեծ բարեփոխումներ ու նորարարություններ է մտցրել առողջապահական ոլորտում՝ ներդնելով անգամ անձնական միջոցներ:
Քուշկյանների ընտանիքի շնորհիվ Արցախը վերջապես ունեցավ իր անգեոգրաֆիկ կենտրոնը, ինչը տեղում լուծում է բնակչության սրտաբանական խնդիրները: Արցախի նախագահը, բարձր գնահատելով նախարարի գործունեությունը, Հարություն Քուշկյանին պարգեւատրել է Արցախի բարձրագույն պարգեւով՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Ի դեպ, Արցախի բարձրագույն պարգեւների են արժանացել նաեւ Հայաստանի կրթական, գիտական, դիվանագիտական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ:
Մանրամասները՝ տեսանյութում