Կրթական համակարգի ներկայացուցիչների համար այս արարողությունը դարձել է ավանդական:
Կաթողիկոսից օրհնություն ստանալու նպատակով Գիտելիքի օրվան ընդառաջ մանկավարժներն այցելել են Մայր Աթոռ: Կրթական համակարգի ներկայացուցիչների համար այս արարողությունը դարձել է ավանդական:
Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի դպրոցի տնօրեն Գեղամ Անդրեասյանի խոսքով՝
նոր ուսումնական տարին հոգեւոր լիցքերով մեկնարկելը պատահական չէ: Հենց եկեղեցին է դարեր շարունակ անսասան պահել կրթություն ստանալու իրավունքը:
Պետության բացակայության պայմաններում հոգեւորականներն էին ստանձնել ուսուցչի դերը: Եկեղեցին է ստեղծել նաեւ առաջին դպրոցն ու առաջին համալսարանը, առաջին գրադարանն ու առաջին մատենադարանը:
Մանրամասները՝ տեսանյութում