1998-ին Հովնանյանը Երեւանում կառուցել է «Վահագնի» թաղամասը:
Մահացել է սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը:
Նա հայտնի էր Հայաստանում իրականացրած բարեգործական ծրագրերով, որոնք ուղղված էին հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։
Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ, Նյու Միլֆորդ քաղաքում Հովնանյանը հիմնել է հայկական դպրոց, նպաստել ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքի հայ համայնքի կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների լուծմանը։ 1998-ին Վահագն Հովնանյանը Երեւանում կառուցել է «Վահագնի» թաղամասը:
2000-ին Հայաստանում հիմնել է Սայաթ-Նովայի անվան, 2002-ին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։