Նիստն սկսվել է երկրի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ լուրով:
Գործադիրի ամառվա վերջին նիստում քննարկել է գրեթե 6 տասնյակ հարց: Նիստն սկսվել է երկրի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ լուրով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է տնտեսական ակտիվության կիսամյակային տվյալները:
«Արդյունքում ունենք 4,4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ: Արտասահմանից եկող տրանսֆերտների նվազման պարագայում հատկապես կարեւորում եմ գյուղոլորտում էական աճը: Այն մեղմում է գնողունակության կորուստը եւ արտահանման բազմազանությունը»,- ասել է վարչապետ Աբրահամյանը
Կառավարությունը նաեւ լավ լուր է հայտնել տնտեսվարողներին՝ մանր ու միջին բիզնեսի օգտագործած հոսանքի վճարումը մասամբ իր վրա կվերցնի պետությունը:
Խոսքը սակագնի բարձրացված մասը հատուցելու մասին է՝ հոսանքի որոշակի չափաբաժնի դեպքում: Գործադիրի մեկ այլ որոշմամբ համար 62 ավագ դպրոցը անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով:
Մանրամասները՝ տեսանյութում