Դիլիջանյան հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ու ԼՂՀ-ի տարբեր գյուղերի ու քաղաքների ներկայացուցիչները:
Տավուշի ամենազբոսաշրջային քաղաքում` Դիլիջանում, կազմակերպվել է «Մշակութային վերածնունդ» ավանդական փառատոնը: Դիլիջանյան հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ու ԼՂՀ-ի տասնյակ գյուղերի ու քաղաքների ներկայացուցիչները:
Գորգի եւ դեկորատիվ-կիրառական արվեստի ավանդույթներով հարուստ Տավուշի մարզը պատահական չի ընտրվել: Իջեւանը, Դիլիջանը եւ Նոյեմբերյանը ներկայացել էին ժողովրդական արվեստների ինքնատիպ գործերով:
Փառատոնի կազմակերպիչ Մարիամ Մինասյանի խոսքով՝ նախորդ երկու տարիներին շեշտադրված էր գորգարվեստը, այժմ փառատոնն ընդգրկում է մշակութային տարբեր շերտեր:
Մարզերը ներկայացել են նաեւ իրենց ինքնագործ խմբերով, կատարումներով, ազգային երգ ու պարով:
Մանրամասները՝ տեսանյութում