Մայր օրենքի բարեփոխումների նոր նախագիծը ՍԴ անդամ Կիմ Բալայանը համարում է առավել ժողովրդավարական, քան նախորդները:
Մայր օրենքի բարեփոխումների նոր նախագիծը ՍԴ անդամ Կիմ Բալայանը համարում է առավել ժողովրդավարական, քան նախորդները:
Փաստաթղթում նա առանձնացնում է հանրաքվեի դրույթը՝ որպես որոշումների ընդունման առավել հիմնավոր եւ համաժողովրդական միջոց: Դատավորը համոզված է՝ նոր Սահմանադրության ընդունմամբ կվերականգնվի պատմական արդարությունը եւ կենսունակություն կհաղորդվի Անկախության հռչակագրին:
Կիմ Բալայանի խոսքով՝ Սահմանադրության նոր նախագիծը ժողովրդի իշխանությունը վերադարձնում է ժողովրդին հանրաքվեի միջոցով կարեւոր որոշումներ ընդունելու համար:
Կիմ Բալայանը արհեստական է համարում նաեւ խորհրդարանական երկփուլ ընտրությունների մոտեցումը: Նրա համոզմամբ՝ երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն այսօր չկա, եւ դրույթն ավելորդ է:
Մանրամասները՝ տեսանյութում