Միայն այս տարի ֆիզիկայի եւ աստղագիտության միազգային օլիմպիադաներից Արան միանգամից երկու բրոնզե մեդալ է բերել Հայաստան:
Արա Մամբրեյանը 17 տարեկան է, բայց արդեն լուրջ հաջողությունների ունի ֆիզիկայի ու աստղագիտության ոլորտներում, միջազգային օլիմպիադաների մեդալակիր է: Մրցանակների հետեւից չի վազում, բայց միջազգային ստուգատեսներում մեր երկիրը ներկայացնելիս փորձում է լավ հանդես գալ:
Միայն այս տարի ֆիզիկայի եւ աստղագիտության միազգային օլիմպիադաներից Արան միանգամից երկու բրոնզե մեդալ է բերել Հայաստան: Խոստովանում է՝ հաջողության առաջին նախապայմանը չհուզվելն է, ուժերը չգերագնահատելն ու ինքնավստահությունը:
Հոկտեմբերին պատանուն սպասում է եւս մեկ միջազգային մրցաշար: Կազանում անցկացվելիք ֆիզիկայի օլիմպիադային կմեկնի հույսով, որ այս անգամ հաստատ հաղթական մեդալը կլինի ազնիվ մետաղից:
Մանրամասները՝ տեսանյութում