Բարաք Օբամայի վարչակազմը տեղեկացրել է, որ կոնգրեսականների շրջանում մեծանում է աջակցությունն այդ համաձայնագրին:
Սպիտակ տունը շարունակում է աշխատանքը կոնգրեսականների շրջանում Իրանի ու վեցնյակի միջեւ ձեռք բերված պայմանագրին աջակցություն ստանալու համար:
Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը տեղեկացրել է, որ կոնգրեսականների շրջանում մեծանում է աջակցությունն այդ համաձայնագրին: Օբաման աշխատանքներ է տանում նաեւ ԱՄՆ-ի հրեաների հետ: Նրա խոսքով՝ գործարքը հնարավորություն կտա հետեւել, որ Թեհրանը կատարի պարտավորությունները:
Օբաման նաեւ վստահեցրել է ամերիկյան հրեական համայանքներին, որ Իսրայելի վարչապետի կտրուկ արտահայտությունները չեն ազդում երկու պետությունների հարաբերությունների վրա: Դա է վկայում վերջերս պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ համագործակցության խորացումը: