Փառատոնին մասնակցել են ստեղծագործողներ մարզերից եւ Արցախից:
Այս տարի հեղինակային երգի համահայկական մրցույթ-փառատոնի բոլոր փուլերն էլ տեղի են ունեցել հանրապետության տարբեր մարզերում: Փառատոնի եզրափակիչ համերգը կազմակերպվել էր Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան Բեթհովենի անվան համերգասրահում:
Մրցութային առաջին փուլը անցկացվել է Սեւանում: Կազմակերպիչների խոսքով՝ սա կարեւոր քայլ է մարզերում մշակութային աշխուժություն ապահովելու, նաեւ երիտասարդների շրջանում մշակույթի նկատմամբ հետարքրքություն առաջացնելու առումով:
Հայաստանի կոմպոզիտորների միության եւ «Բարդերի ակումբի» նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնին մասնակցել են ստեղծագործողներ մարզերից եւ Արցախից:
Մանրամասները՝ տեսանյութում