Մինչ օրս Հայաստանից եւ Արցախից անհետ կորած է համարվում շուրջ
1 000 ազատամարտիկ:
Օգոստոսի 30-ն անհետ կորածների միջազգային օրն է: Հայաստանում այդ օրը նշվում է երկու անգամ՝ նաեւ հունիսի 29-ին:
1992-ի հունիսի 29-ին Արցախի Հասանղայա գյուղի ուղղությամբ պաշտպանական մարտերի ժամանակ անհետ կորավ 79 հայ ազատամարտիկ: Միայն 2008-ին հաստատվեց այն վարկածը, որ նրանք անհետ կորած չեն, այլ զոհվել են:
Մինչ օրս Հայաստանից եւ Արցախից անհետ կորած է համարվում շուրջ 1 000 ազատամարտիկ, 200-ից ավելին Հայաստանից են, 700-ից ավելին` Արցախից:
Խաչաղբյուր գյուղի 13 տան բնակչուհի Մարիամ Պողոսյանի որդին էլ անհետ կորած է: Ամեն օր տան դուռը թակոցի է սպասում: Որդու՝ Անդրանիկի անհետանալուց ուղիղ 22 տարի է անցել, բայց միեւնույն է, նրա վերադարձին սպասում է:
Մանրամասները՝ տեսանյութում