Ծավալված մարտի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
Պաշտպանության Բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին կասեցրել են հակառակորդի՝ 20-25 հոգուց բաղկացած հատուկջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով` հետ շպրտել նրանց ելման դիրքեր:
Ծավալված մարտի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ՝ արձակելով 2000-ից ավելի կրակոց, այդ թվում՝ ականանետերից:
Հայկական առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ամբողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: