Եվրոպա տանող ազատության ճանապարհը շատ ներգաղթյալների համար դառնում է մահվան ճանապարհ:
Թեժ կետերից փախած տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են դեգերել Իտալիայի ափերին եւ Բալկաններում՝ ձգտելով հասնել եվրոպական ավելի բարեկեցիկ երկրներ:
Հյուսիսային Աֆրիկայից եւ Մերձավոր Արեւելքից Եվրոպա տանող ազատության ճանապարհը շատ ներգաղթյալների համար դառնում է մահվան ճանապարհ:
Ավստրիայում հայտնաբերել են լքված բեռնատար՝ 71 անշնչացած մարմիններով: Նախնական զննությունից պարզվել է, որ նրանք շնչահեղձ են եղել առնվազն երկու օր առաջ: Ոստիկանությունը հայտնել է, որ ողբերգական դեպքի առնչությամբ Հունգարիայում ձերբակալվել է չորս մարդ:
Նրանք կասկածվում են մարդկանց մաքսանենգ ճանապարհով Եվրոպա տեղափոխելու համար: Իրավապահները համոզված են, որ դրանք խոշոր հանցավոր խմբի անդամներ են: